News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում հուլիսի 29-ին զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան գործով օգոստոսի 10-ին ձերբակալվել է Մասիսի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, շարքային Սահակ Ասիլբեկյանը:

Այսօր Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվելու Հայաստանի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Նախաքննական մարմինը դիմելու է Ասիլբեկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված ամենախիստ պատիժը երկու տարվա ազատազրկումն է:

Առայժմ այս գործով այլ ձերբակալվածներ չկան:

19-ամյա զինծառայող Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, նա մարտական հենակետում ինքնաձիգով վիրավորել էր ինքն իրեն, ինչը մահվան է հանգեցրել: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ