News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը չորեքշաբթի իրականացրել է Tianxing-1 փորձնական արբանյակի հաջող արձակում՝ երկրամերձ տիեզերական տարածքի ուսումնասիրման համար։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նրա տվյալներով՝ արբանյակն արձակվել է տեղի ժամանակով ժամը 10.08-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 05.08-ին)՝ Kuaizhou-1A կրիչ արբանյակի օգնությամբ, Ցզյուցյուանի տիեզերակայանից (Հանսու նահանգ)։

Ինչպես նշվել է տեղեկությունում, արբանյակը հաջողությամբ դուրս է եկել նշված ուղեծիր։

Kuaizhou-1-ը (չինարենից թարգմանությամբ՝ «Արագ նավակ») թեթեւ դասի կրիչ հրթիռ է, որը նախատեսված է ոչ մեծ արբանյակների արձակման համար։ Սկզբում հրթիռն արձակվել է Kuaizhou-1 (KZ-1) տարբերակով, այնուհետեւ սկսել է օգտագործվել դրա կատարելագործված Kuaizhou-1A (KZ-1A) մոդիֆիկացիան։

Kuaizhou-1A-ը եռաստիճան կոշտ վառելիքային կրիչ-հրթիռ է։ Երկարությունը (բարձրությունը) մոտ 20 մետր է, առավելագույն տրամագիծը՝ 1,4 մետր, մեկնարկային զանգվածը՝ 30 տոննա, բեռնատարողությունը՝ մոտ 300 կիլոգրամ ցածր երկրամերձ ուղեծիր դուրս գալու համար, իսկ արեւային-սինքրոն տարածք դուրս գալու համար՝ 200-250 կիլոգրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ