News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին արտահերթ ընտրություններից հետո բարոյահոգեբանական ճգնաժամը, անվտանգության, տնտեսության եւ շատ այլ ոլորտների ճգնաժամը ոչ միայն չլուծվեց, այլեւ ավելի խորացավ։ Այս մասին հունիսի 23-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

«Քաղաքական ճգնաժամը լուծվե՞ց։ Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 20-ից քաղաքական ուժերից քանի՞սը հաղթահարեցին 5 տոկոսի շեմը։ Ընդամենը երկու, եւս մեկ ուժ օրենքի ուժով մտավ Ազգային ժողով։ Մինչդեռ 2018-ի իշխանափոխությունից առաջ շեմը սովորաբար հաղթահարում էին 5-6 ուժեր։ Իսկ եթե ընտրությունների ժամանակ 5 կամ 6 միավորում ստեղծվեր, նույն արդյո՞ւնքը կգրանցվեր»,- հարցրեց փորձագետը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո Նիկոլ Փաշինյանը պահպանեց վարչապետի աթոռը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բացի, երկրի խորհրդարան անցան նաեւ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները։ Բազմաթիվ փորձագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատեցին իշխանություններին՝ ընտրությունների ժամանակ ընդդիմության վրա ճնշում գործադրելու եւ օրենքներ խախտելու համար։

Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ քանի դեռ անցյալի սխալները չեն գիտակցվել, ապագային նայել հնարավոր չէ։

«Ինչո՞ւ անհրաժեշտ եղավ ընտրություններ անցկացնել պատերազմից հետո հոգեբանական անկումից հետո։ Եթե հասարակության ներսում չձեւավորվի հանդուրժողականության եւ սիրո մթնոլորտ, եթե տրամադրված չլինենք աշխատելու ապագա սերունդների համար, ապա անհնար կլինի այս իրավիճակից դուրս գալու մեխանիզմներ գտնել։ Հայաստանում կա՞ արդյոք հանուն պետականության որոշումներ կայացնելու մշակույթ։ Ոչ։ Մինչդեռ մենք պետականություն ունենալու շանսը կորցնելու եզրին ենք, որը ձեռք ենք բերել 1991 թվականին»,- հավելեց նախկին պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ