News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ստարտափների համար ֆինանսավորումից ավելի կարևոր է ստարտափային էկոհամակարգի ստեղծումը, որպեսզի երիտասարդ ստարտափները խորհուրդներ ստանան մեծ ընկերություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «ՀայՀաբ» ստարտափի հիմնադիր-տնօրեն Ռադո Բարսեղյանը:

«Որպես ստարտափ՝ երկար ժամանակ ֆինանսավորում չէինք գտնում, որովհետև երբ գաղափարը սկզբնական փուլում է, շատ դժվար է ֆինանսավորում գտնել: Առաջին ներդրումը, որ բերեցինք մեր ստարտափում, մեկ քառորդ միլիոն դոլարն էր, ինչի հետևանքով ստարտ տվեցինք, իսկ հետագա ներդրումները եղել են մեր, ընկերներիս, ընտանիքիս միջոցներով: Մեր հիմնական ներդրումային գրավչությունն այն էր, որ ուզում են աշխարհահռչակ ընկերություն ստեղծել»,- ասաց նա:

«ՀայՀաբ»-ն իր գործունեությունը հայաստանյան շուկայում սկսել է բոլորովին վերջերս՝ շուրջ մեկ տարի առաջ: «Բավականին վաղ փուլում ենք. այն գաղափարները, որոնք մենք ենք ցանկանում իրականացնել՝ աշխարհի տարբեր շուկաներում հայտնվելն է: Մենք արագ զարգացանք հայաստանյան շուկայում. տասն ամիսների ընթացքում մենք շրջանառել ենք շուրջ մեկ մլն. դոլար»,- նշեց նա:

Ռադո Բարսեղյանը հույս ունի, որ ընկերությունը ապագայում մրցակցային դիրքեր կգրավի համաշխարհային ընկերությունների շարքում՝ շնորհիվ նորարարական գաղափարների:

Ստարտափների զարգացմանն աջակցելու համար, ըստ Բարսեղյանի, պետությունը կարող է հարկային արտոնություններ սահմանել, բայց ֆինանսավորումից բացի կարևոր է նաև համապատասխան էկոհամակարգի ձևավորումը: «Ստարտափերի համար կարևոր է ստարտափային էկոհամակարգի ստեղծումը, որպեսզի երիտասարդ ստարտափները ստանան խորհուրդներ մեծ ընկերություններից: Ինձ թվում է, որ Հայաստանում այդ բացը շատ կա»,- նշեց նա:

Մանրամասները դիտեք տեսանյութում։ 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ