News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Աշխարհի ավելի քան 75 երկրում ծրագրային ապահովմամբ և խորհրդատվությամբ զբաղվող Synergy International Systems, Inc. ընկերությունը (տեղակայված է Վաշինգտոնում)Երևանում ունի նաև Զարգացման և գլոբալ ուսուցման կենտրոն, որն ինքնուրույննախագծեր է իրականացնում, նաև արտահանում դրանք, կենտրոնը նաև շատ հաճախորդների է բերում Հայաստան։

«Հայաստանը Synergy International Systems-ի համար դառնում է կենտրոն, որը իր գործունեությամբ սպասարկում է հեռավոր արևելքից մինչև հեռավոր արևմուտք ընկած հատվածի շուկան»,- ասում է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովանեսյանը։Կենտրոնն ունի հետազոտությամբ և մշակմամբ (R&D) զբաղվող լավ թիմ, որի հետազոտությունների արդյունքներն օգտագործելով՝ Synergy International Systems-ի մյուս թիմերըկարողանում են այլ նախագծեր իրականացնել հաճախորդների համար ողջ աշխարհում։ 

Orion Summit-2022-ը՝ նոր հնարավորություն

Orion Summit-2022-ը հիանալի նախաձեռնություն է, ասում է Աշոտ Հովանեսյանը, քանի որ Հայաստանը մեծ ներուժ ունի, հատկապես նոր բիզնեսների ոլորտում, որոնք աջակցության կարիք ունեն։ Առանց այդ աջակցության, նույնիսկ հիանալի գաղափարներ ունենալու դեպքում, հնարավոր է, որ նրանք չկարողանան կայուն բիզնես անել։ Գագաթաժողովը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև հենց իր ղեկավարած ընկերության համար։

«Շատ ստարտափներ հնարավոր համագործակցություն են փնտրում արևմտյան երկրներում, բայց ես հավատացած եմ, որ համագործակցության շատ մեծ ներուժ կա հենց Հայաստանի ներսում՝ ընկերությունները կարող են համագործակցել միմյանց հետ, ընկերություններից մեկը կարող է գնել մյուսին։ Դա է ճանապարհը, որի միջոցով շատ լավ, փայլուն փոքր ընկերություններ անցում են կատարում իրենց բիզնես գործունեության հաջորդ մակարդակին՝ իրենց սպասվող մեծ մարտահրավերներին առնչվելու փոխարեն։ Կարծում եմ՝ կարևոր է համագործակցություն փնտրել նաև հենց երկրի ներսում։ Եվ Synergy International Systems-ը համարում է, որ գուցե սա շատ պատեհ պահ է գտնելու համար ինչ-որ փոքր ընկերություններ, որոնք կարող են հավելյալ արժեք տալ Synergy International Systems-ին և նրանց հետ սկսենք համագործակցել, միաձուլվել»- ասում է նա։

Խնդիրներ, որոնց ստարտափները բախվում են Հայաստանում

Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ կան, հիանալի գաղափարներ կան, ասում է Աշոտ Հովանեսյանը, սակայն կարծում է, որ որոշ խնդիրները կապված են նրա հետ, թե ինչ են այդ մարդիկ հասկանում բիզնեսից, ինչ պատկերացումներ ունեն բիզնես մասին, ինչպես կարող են հասանելիություն ստանալ ֆինանսական աղբյուրներին և այլն։Հենց այստեղ է Orion Summit-2022-ի դերը, որը մարդկանց, ստարտափներին էլ ավելի է մոտեցնում աշխարհի ֆինանսական կենտրոններին և հնարավորություններին, նշում է Աշոտ Հովանեսյանը։

Հայկական ՏՏ ընկերությունները ուժեղ են այն ոլորտներում, որտեղ ծանր աշխատանք է տարվում, օրինակ՝ մոդելավորում, հատուկ դժվար առաջադրանքներ, նշում է նա։ «Կարծում եմ՝ մենք չունենք այդքան ռեսուրս, որպեսզի լայնածավալ, մեծ համակարգերի ստեղծմամբ զբաղվենք։ Բայց երբ խոսքը շատ սպեցիֆիկ ալգորիթմների, մոդելավորման մասին է, կարծում եմ, որ հայկական ՏՏ ստարտափները կարող են շատ մրցունակ լինել համաշխարհային շուկաներում»,- ասում է նա։

Կոնկրետ ոլորտներում հասնել աշխարհում գերիշխող դիրքերի

Synergy International Systems-ը գնում է կոնկրետ ոլորտներում աշխարհում գերիշխող տեղ զբաղեցնելու ուղղությամբ։ Այդպիսի ուղղություններից է էլեկտրոնային արդարադատության համակարգը։ Մեկ այլ ուղղություն է մշտադիտարկումն ու գնահատումը։ Ընկերությունը մշտադիտարկում և գնահատում է, թե ինչպես են ընկերությունները գործում երկարաժամկետ կտրվածքով, որոնք են այն արդյունքները, որ նրանք կցանկանային ձեռք բերել տվյալ ժամանակահատվածում։ Կարճ ասած՝ մշտադիտարկումէ առաջընթացը և չափում արդյունքները։ Մեկ այլ այսպիսի ուղղություն է սոցիալական պաշտպանությունը։ «Ահա սրանք են այն ուղղությունները, որտեղ ցանկանում ենք գերիշխող դիրք ունենալ։Եվ մենք գործընկերներ ենք փնտրելու Հայաստանում, այդ թվում՝ ստարտափների մեջ, որոնք մեզ կօգնեն մեր այս նպատակին հասնելու համար»,- նշում է Աշոտ Հովանեսյանը։

Հայաստանյան նախագծերը

Synergy International Systems-ը մի քանի նախագծեր է իրականացրել Հայաստանում,  մի մասը ընթացքի մեջ է։ Նման մի ծրագիր արել է էլեկտրաէներգիայի շուկայում․ ընկերության մշակած ծրագրային ապահովումն օգտագործելով՝ կառավարություննստեղծել է շուկա, որպեսզի էլեկտրականությունը որպես ապրանք հնարավոր լինի վաճառել։ Ընկերությունը աշխատում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ, որտեղ հավաքում է պետական ծառայողներիունեցվածքի ևեկամուտների հայտարարագրման տվյալների մեծ բազա։ «Կուզեինք վստահ լինել, որ մեր այս համագործակցությունը կօգնի կանխելու կոռուպցիան Հայաստանում»,- ասում է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենԱշոտ Հովանեսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ