News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Միացյալ Նահանցների վարչակազմը հիմնավոր դիրքորոշում է դրսևորել ցեղասպանությունների կանխարգելման հարցում` շարունակաբար ճանաչելով Հայոց Ցեղասպանության փաստը։ Բայց 907 բանաձևը կասեցնելը խլելու է  նորանոր անմեղ կյանքեր», հայտարարել են ԱՄՆ Հայկական Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնտոնի Բարսամյանը։

ԱՄՆ Հայկական համագումարից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք պահանջել են, որ Կոնգրեսը, իրականացնելով վերահսկողական իր գործառույթը, կանխի հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը՝ հավատարիմ մնալով ԱՄՆ արժեքային համակարգին։ Համագումարը հայտարարել է, որ խստագույնս դեմ է 907-ի կասեցմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը մեկ տարով սահմանափակել է Ազատության աջակցության ակտի 907 համարի կետը, որն արգելում է ամերիկյան ուղղակի պետական աջակցությունն Ադրբեջանին։ Պետքարտուղարությունն էլ այս որոշման մասին տեղեկացել է օրեսնդիրներին։ Ամերիկահայ համայնքային կառույցը հիշեցրել է, որ ավելի վաղ սենատոր Ռոբերտ Մենենդեզի պահանջով Կոնգրեսին կից գործող Վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ գործադիրն անհրաժեշտ վերահսկողություն չի իրականացրել Ադրբեջանին ամերիկյան օժանդակության հանդեպ։ Ծառայության հունվարին հրապարակված զեկույցը սահմանել էր, որ թեև նախագահն ամենամյա սկզբունքով կարող է կասեցնել 907-ի գործունեությունը, սակայն միայն այն պայմանով, որ դա չի վնասի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ «Պետքարտուղարությունն ամեն տարի պետք է այս մասին զեկուցեր Կոնգրեսին։ Պարզել ենք, որ Պետտքարտուղարությունը չի տրամադրել նման  տվյալներ, մասնավորապես կապված այն իրողության հետ, թե ինչպես է աջակցությունն անդրադառնում Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հավասարակշռության վրա», ասված էր հունվարին հրապարակված զեկույցում։ Մեջբերելով զեկույցի դրույթները՝ Հայկական Համագումարը նշել է, որ կառավարությունը պետք է Կոնգրեսին նախապես տեղեկացներ Ադրբեջանին սպասվող աջակցության վերաբերյալ՝ ապահովելով անհրաժեշտ հաշվետվողականություն: Համայնքային կառույցը նաև ողջունել է դիվանագետ Քրիստինա Քվիենի առաջադրումը ՀՀում ԱՄՆ դեսպանի պաշտոնին, շեշտելով, որ մոտիկից հետևելու են ընթացակարգին։

«Ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիին Սյունիքում իր աշխատանքի համար, և ԱՄՆ զարգացման գործակալությունից պահանջում հիմնավորապես ներկայացված լինել Սյունիքում, ինչպես նաև Արցախում», նշված է հայտարարության ամփոփիչ մասում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ