News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Lufthansa-ն չի ակնկալում, որ իր գլոբալ ավիափոխադրումները կնորմալանան մինչեւ 2023 թվականը՝ այն բանից հետո, երբ անձնակազմի պակասը եւ COVID-19-ի սահմանափակումների վերացման ֆոնին աճող պահանջարկը ստիպեցին իրեն չեղարկել որոշ չվերթներ, հայտնում է Die Welt-ը:

«Ցավոք, իրավիճակի կարճաժամկետ բարելավումը հիմա՝ ամռանը, դժվար թե իրատեսական լինի»,- Die Welt-ին տված հարցազրույցում ասել է Lufthansa-ի խորհրդի անդամ Դետլեֆ Կայզերը՝ հավելելով, որ խնդիրը գլոբալ, ոչ թե բացառապես գերմանական բնույթ է կրում, եւ միակ ելքը թռիչքների թիվը կրճատելն է:

Գերմանական առաջատար փոխադրողը ձգտում է, որ արձակուրդային երթուղիները հնարավորինս քիչ տուժեն՝ նախընտրելով փոխարինել կարճ եւ միջին հեռավորությունների չվերթները ճանապարհորդության ավելի այլընտրանքային տարբերակներով, Die Welt-ին տված հարցազրույցում ասել է Կայզերը։

Lufthansa-ն հայտարարել է Ֆրանկֆուրտում եւ Մյունխենում գտնվող իր հանգուցային օդանավակայաններում այս ամառ մոտ 3000 չվերթ կամ իր հզորության մոտ 15 տոկոսը կրճատելու մտադրության մասին, հայտնում է Reuters-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ