News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 27-ին ԱԺ-ի շենքում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրության գաղտնի քվեարկությունը։

Քվեարկությունը կսկսվի ժամը 15:00-ին եւ կտեւի մինչեւ 15:40-ը: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը։ Այսինքն՝ ստանա 64 խորհրդարանականի աջակցությունը։

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ-ի աշխատանքները եւ ուստի գաղտնի քվեարկությանը չի մասնակցի:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թափուր պաշտոնների համար Բարձրագույն դատական ​​խորհուրդն առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի եւ Արթուր Պողոսյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ