News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արհեստական բանականությունն ինֆորմատիկայի ուղղություն է (computerscience), որի շրջանակում մստեղծվում են «խելացի» ծրագրեր եւ սարքեր, որոնք կարող են կատարել մտավոր եւ անգամ ինչ-որ իմաստով «ստեղծարար» գործառույթներ, որոնք ավանդաբար համարվել են մարդու գործունեության ոլորտ։

Krisp հայկական ընկերության արտադրանքի եւ որակի վերահսկման մենեջեր Անուշ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արհեստական բանականությունն այսօր կարող է, օրինակ, «հասկանալ» եւ վերլուծել տվյալները, օգտակար կանխատեսումներ անել եւ այլն։ Ավելին, նրա օգնությամբ կարելի է լուծել նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք այլ կերպ պարզապես անհնար է լուծել։

Նետված գնդակի հեռավորությունը հաշվարկելը ԱԲ-ի խնդիրը չէ

Մասնագետի խոսքով՝ գոյություն ունեն խնդիրներ, որոնք իմաստ չունի լուծել ԱԲ-ի օգնությամբ։ Բայց կան նաեւ այնպիսիները, որոնց լուծման համար առանց ԱԲ-ի չի ստացվի։

«Օրինակ, ահա մի այսպիսի պարզ խնդիր. ես նետում եմ գնդակը, եւ ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ հեռավորությամբ կընկնի այն։ Այսպիսի խնդրի լուծումը ԱԲ-ին հանձնարարելն իմաստ չունի, չէ՞ որ այդ խնդիրը կարելի է լուծել մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ։ Գնդակի զանգվածի, քամու ուղղության եւ ուժի, նետման անկյան եւ այլնի մասին անհրաժեշտ տվյալները հավաքելով՝ կարելի է առանց դժվարության հաշվել, թե որտեղ կընկնի այդ գնդակը։ Անիմաստ է նման խնդիրը լուծել ԱԲ-ի օգնությամբ»,- ասել է մասնագետը։

Դոլարի փոխարժեքի կանխատեսումը միանգամայն արժանի խնդիր է ԱԲ-ի համար

Գոյություն ունեն, սակայն, այնպիսի խնդիրներ, որոնք անհնար է լուծել մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ։ Եվ ահա այստեղ օգնության կարող է գալ ԱԲ-ն։

«Օրինակ, ինչպիսի՞ն կլինի դոլարի փոխարժեքը մեկ ամիս հետո։ Հնարավոր չէ ալգորիթմ ստեղծել, որը կհաշվի դա։ Այստեղ արդեն այլ մոտեցում է հարկավոր՝ ոչ թե պարզ հաշվարկ, այլ վերլուծություն եւ դրա վրա հիմնված կանխատեսում։ Ահա այսպիսի խնդիրներն արդեն նպատակահարմար է, որ լուծվեն ԱԲ-ի օգնությամբ։ Եթե ԱԲ-ի ալգորիթմին բավականաչափ քանակությամբ տվյալներ տրվեն, այն կկարողանա դրանց հիման վրա կանխատեսում անել»,- բացատրել է մասնագետը։

Աղբը աղբ է մուտքի եւ ելքի մոտ

Թե որքանով ճշգրիտ կլինի արհեստական բանականության կանխատեսումը՝ կախված կլինի, բնականաբար, ելակետային տվյալների որակից եւ քանակից, որոնց վրա հիմնվելու է այդ կանխատեսումը։

«Տվյալների որակական եւ քանակական բնութագրերը շատ կարեւոր են,- նշել է Անուշ Մարտիրոսյանը։- Եթե մենք տվյալները տրամադրում ենք բոլոր նրբությունների հաշվառմամբ, եթե դրանք իսկապես լիարժեք տվյալներ են, ալգորիթմը կարող է բավական ստույգ եզրակացություններ եւ կանխատեսումներ անել։ Բայց եթե տվյալները լիարժեք չեն, գործում է GIGO: Garbagein, garbageout օրենքը»։

GIGO-ն ինֆորմատիկայի սկզբունք է, որ համաձայն՝ մուտքի ոչ ճիշտ տվյալների դեպքում կստացվեն սխալ արդյունքներ, անգամ եթե ալգորիթմն ինքնին ճիշտ է աշխատում։

Դոլարի փոխարժեքի հետ կապված, մասնագետի խոսքով, ԱԲ-ի ալգորիթմը կարող էր կանխատեսել նրա ներկայիս տատանումները, եթե տվյալների բավականաչափ քանակություն ստանար անցյալում դոլարի փոխարժեքի փոփոխությունների մասին եւ եթե այդ տվյալներում արտացոլվեր նաեւ այն իրավիճակը, որը նման է ներկա իրավիճակին։

Օրինակ, եթե վերջին 10 տարիների ընթացքում մի քանի անգամ դոլարի փոխարժեքը կտրուկ ընկներ, ԱԲ-ն ելակետային բավականաչափ քանակությամբ տվյալների դեպքում կարող էր վերլուծել, թե ինչ գործոններ են ազդել տեղի ունեցողի վրա, որքանով են այդ գործոններն արդիական այժմ եւ ինչ հավանականություն կա, որ նման բան կարող է տեղի ունենալ առաջիկայում։

Բայց եթե դոլարի փոխարժեքի հետ տեղի է ունենում մի այնպիսի բան, ինչը երբեք նախկինում չի եղել, ոչ մի ԱԲ, համենայն դեպս՝ առայժմ, չի կարող կանխատեսել։

Ոչ կատարյալ ճշգրտություն

Մասնագետի խոսքով՝ ԱԲ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն, ճիշտ է, կատարելապես ճշգրիտ չէ, բայց երբեմն կարող է լուծել խնդիրներ, որոնք այլ կերպ անհնար է լուծել։

Իսկ սխալների հավանականությունը եւ այդ սխալների՝ այսպես կոչված թույլատրելիության շեմը շատ բանով կախված են այն ոլորտից, որտեղ կիրառվում է ԱԲ-ն։ Եթե, օրինակ, ալգորիթմը պետք է կանխատեսի դոլարի փոխարժեքը, 99 տոկոսանոց ճշգրտությունն արդեն հիանալի արդյունք է։ Բայց եթե ալգորիթմն օգտագործվում է քաղցկեղի հայտնաբերման համար, 99 տոկոսանոց ճշգրտությունն արդեն բավարար չէ։ Չէ՞ որ եթե ԱԲ-ն 1 տոկոսի դեպքում չախտորոշի, որ պացիենտը քաղցկեղ ունի, դա արդեն ճակատագրական հետեւանքներ կունենա բազմաթիվ մարդկանց համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ