News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր գլխավոր դատախազի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է:

Ըստ հայտարարագրի՝ 2019 թվականին Վարդապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ունի մեկ բնակարան: Նա այն նվեր ստացել է 2014 թվականին:

Բանկային հաշվին առկա մնացորդները կազմել են 322 հազար դրամ, 15 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը. Օրինակ՝ Արդարադատության նախարարությունից նա ստացել է ընդհանուր 9 մլն 782 հազար դրամի չափով աշխատավարձ, երբ փոխնախարար էր: Երեւանի պետական համալսարանից ստացել է 1 մլն 124 հազար դրամ, իսկ Եվրոպայի խորհրդից՝ 1500 եվրո: Առեւտրային բանկերից մեկից նա մոտ 1 մլն 550 հազար դրամի չափով փոխառություն, վարկ է վերցրել: Իշխող խմբակցության թեկնածուի 2020 թվականի տարեկան հայտարարագրի տվյալներով՝ դրամական միջոցները կազմել են 660 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ կանխիկ գումարը՝ 1.5 մլն դրամ:

Նշված տարում Աննա Վարդապետյանը 4 վայրից աշխատավարձ է ստացել. ՀՀ վարչապետի աշխատակազմից նա ստացել է ընդհանուր 8 մլն 855 հազար դրամ աշխատավարձ, Երեւանի պետական համալսարանից՝ 976 հազար դրամ, Հայ ռուսական (Սլավոնական) համալսարանից՝ 4 հազար 215 դրամ, իսկ «Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամից՝ 164 հազար դրամ: Բացի այս, նա 59 հազար դրամի չափով նվեր է ստացել, իսկ 750 հազար դրամ էլ

որպես փոխառություն՝ բանկերից մեկից:

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Վարդապետյանի բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է ավելի քան 210 հազար դրամ եւ 15 եվրո: Նրա կանխիկ դրամն է ավելացել՝ տարեսկզբին 1 մլն 500 հազար դրամից դառնալով 4 մլն 500 հազար դրամ: Նախորդ տարի ամսական ստացել է 871 հազար դրամ աշխատավարձ, իսկ ԵՊՀ-ից՝ 624 հազար դրամ: Բանկերից մեկից ստացել է 3 մլն դրամի չափով փոխառություն, վարկ: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 1 մլն 216 հազար դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաեւ 2021 թվականի ծախսերի հայտարարագիրը, որտեղ նշված է, որ 3 մլն դրամ ծախսել է բնակարանի վերանորոգման համար: Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գեւորգյանը, 3 բնակարան ունի, երեքն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում:

Նշենք, որ դրանք ձեռք է բերել 2007, 2011 եւ 2013 թվականներին: Վարդապետյանի ամուսինն ունի մեկ ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության Mercedes, որը գնել է 2014 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդը 2021 թվականին կազմել է 12 հազար դրամ, 2514 դոլար եւ 2773 եվրո, կանխիկ գումարը՝ 4 մլն 500 հազար դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Վարդապետյանի ամուսինն աշխատավարձ ստացել է փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենիա» ընկերությունից՝ ընդհանուր 3 մլն 553 հազար դրամ: Նրա ստացած փոխառությունը կազմել է 51 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդապետյանի ամուսինը 2017 թվականին բնակարան է վաճառել 15 մլն 360 հազար դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ