News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Changing Markets հիմնադրամը, որը վերլուծում է շուկաների փոփոխությունները, մեղադրել է խոշոր ընկերություններին, այդ թվում՝ Coca-Cola-ին եւ Procter & Gamble-ին, փաթեթավորման միջոցով հաճախորդներին մոլորեցնելու մեջ: Բրենդերը, իբր, չեն պայքարում մոլորակի աղտոտման դեմ, թեեւ հայտարարում են հակառակի մասին, գրում է The Guardian-ը։

Հետազոտողները որոշ ընկերությունների հայտարարությունները օվկիանոս նետված պլաստիկի՝ գրիվոշինգով մշակման մասին բնության նկատմամբ կեղծ մտահոգություն են համարել՝  մարքեթինգային նպատակներով: Այդպես, Coca-Cola-ում պնդում էին, որ իրենց շշերը 25 տոկոսով «ծովային» պլաստիկից են պատրաստված, մինչդեռ ընկերությունը շրջակա միջավայրի ամենամեծ աղտոտողներից մեկն է համարվում:

Մեկ այլ օրինակ Perfetti Van Melle ընկերությունն է, որը ստվարաթղթե տուփ է ստեղծել իր արտադրանքի համար. հիմնադրամում նշել են, որ իրականում փաթեթավորումը պատրաստված է չվերամշակվող նյութից՝ ալյումինի եւ պլաստիկի հավելումներով: Մեղադրանքները վերաբերում էին նաեւ Head & Shoulders շամպուններին, որոնց արտադրողը պնդում է, որ շշերը պատրաստված են լողափերից հավաքված պլաստիկից, սակայն շշերը վերամշակելի չեն լինի, քանի որ ներկված են։

Փորձագետների կարծիքով՝ արտադրողներն օգտագործում են այժմ զգացմունքային հանդիսացող «պլաստիկ» բառը՝ գնորդների վրա ազդելու համար: «Մենք բոլորս մեզ մեղավոր ենք զգում պլաստիկի համար, երբ լցնում ենք մեր գնումների զամբյուղները: Վերջին տարիներին ապրանքանիշերը սկսել են օգտվել դրանից՝ մարքեթինգային մեթոդներ օգտագործելով, որոնք ապակողմնորոշում կամ ուղղակի կեղծ ձեւացնում են, թե խնդիրը լուծվում է, երբ իրականում այն ​​վատթարանում է: Մինչեւ 2040 թվականը պլաստիկի արտադրությունը պետք է եռապատկվի»,- բացատրել է A Plastic Planet-ի համահիմնադիր Սիան Սազերլենդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ