News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ չի կարողացել Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին տարբերել նրա եղբորից՝ Վլադիմիրից։ Այս մասին անցյալում հայտնի բռնցքամարտիկը պատմել է գերմանական Bild թերթին։

Մարզիկի խոսքով՝ ԱՄՆ նախագահը մտադիր էր զրուցել Կիեւի քաղքապետի հետ, բայց սխալմամբ դիմել է իրեն։

«Ինձ հաճախ են շփոթում Կիեւի քաղաքապետի հետ։ Ես պետք է նորից ու նորից ընդգծեմ. դա ես չեմ։ Այդպես եղավ եւ Ջո Բայդենի պարագայում։ Նա կարծում էր, որ ես Վիտալին եմ։ Բայց ուղիղ հակառակն էր»,- ասել է Վլադիմիր Կլիչկոն։

Ինչպես նշել է պարբերականը, ԱՄՆ նախագահը միջոցառման ժամանակ բավական մեծ ուշադրություն է դարձրել Կլիչկո եղբայրներին։ Բայդենը նրանց, ի թիվս այլ բաների, պատմել է նաեւ թոռների մասին, որոնք, ըստ նրա, մարզիկների երկրպագուն են դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ