News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք դեռ պատերազմի օրերից սկսած խոսում էինք, որ պատերազմում պարտության պատճառներից մեկը հենց այն էր, որ դավաճանական քայլեր են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույղցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գայստյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԺ-ում երկրի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե գործակալական ցանցեր են գործում Արցախում եւ ընդհուպ իր՝ աշխատասենյակից դուրս գալը ադրբեջանցիները շատ արագ իմանում են:

«Դա է ապացուցում այն փաստը, որ մենք առայսօր նմանատիպ դեպքերի ու բացահայտումների ենք ականատես լինում: Այսօր ելնելով անվտանգությունից, ես զերծ կմնայի մեկնաբանելուց, քանի որ դա ինչ-որ տեղ պետության, իշխանության մեկնաբանելու հարց է: Այդ հարցերին հստակ պատասխաններ հենց իրենք պետք է տան, ոչ թե ընդդիմադիր պատգամավորները: Բայ այն, որ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր պարտությունների պատճառը հենց  այդ դավաճանական քայլերն են, դա փաստ է:

Ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել, մանավանդ այդ լրտեսական ցանցի բացահայտման առումով, բայց գոնե ողջունելի է, որ սկսվում է բացահայտվել: Բացահայտմանը զուգահեռ պետք է նաեւ աշխատանքներ տարվեն հետայսու բացառելու համար նման դեպքերը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, թե ինչ պրիմիտիվ ձեւով են այդ ցանցերը ստեղծվել. «Ես չեմ կարող այն մարդուն հայ համարել, որը 200-300 դոլարով կամ ընդհանրապես փողսի դիմաց հայրենիք է վաճառում կամ իր հայրենակիցների մասին թշնամիներին տեղեկություններ է հաղորդում: Նման մարդիկ տեղ չպետք է ունենան ոչ Արցախում, որ Հայաստանում: Ընդհանրապես հայ կոչվելու իրավունք չպետք է ունենան»:

Դավիթ Գալստյանը նաեւ հայտարարեց, որ պատերազմում հայոց բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները, եւ առայսօր պարտվողական կեցվածքով շարունակում են ազգին տանել նոր պարտությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ