News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցուցարարները ներխուժել են Լիբիայի խորհրդարանի արեւելյան Թոբրուկ քաղաքում եւ, ըստ տեղեկությունների, հրդեհել են շենքի մի մասը, հայտնում է BBC-ն։

Լիբիայի այլ քաղաքներում եւս հանրահավաքներ են տեղի ունեցել էլեկտրաէներգիայի շարունակվող անջատումների, գների աճի եւ քաղաքական փակուղու դեմ:

Մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ իշխում է մրցակցող կառավարությունը, ցուցարարները պահանջում են ընտրություններ անցկացնել։

Նրանց պահանջին աջակցել է միասնության ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբան՝ ասելով, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է փոխվեն։

Անկարգությունները տեղի են ունեցել Ժնեւում ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցություններից մեկ օր անց, որոնց նպատակն էր հող ստեղծել քվեարկության համար, որոնք առանց մեծ առաջընթացի ավարտվեցին:

Լիբիայում քաոս է տիրում 2011-ից ՆԱՏՕ-ի աջակցությամբ ապստամբությունից հետո, որի արդյունքում տապալեց երկար տարիներ կառավարող գնդապետ Մուամար Քադաֆիին:

Երկիրը ժամանակին ուներ Աֆրիկայի ամենաբարձր կենսամակարդակներից մեկը՝ անվճար առողջապահությամբ եւ կրթությամբ:
Սակայն կայունությունը, որը դրա բարգավաճմանը էր հանգեցրել, քանդվեց, եւ Տրիպոլիում այժմ հաճախակի բախումներ են տեղի ունենում պայքարող ուժերի միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ