News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի հետ իր հրաժարականից հետո չեմ խոսել, սակայն հավատում եմ հրաժարականի հայտարարության մեջ նշված պատճառին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքեմեզյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը ԲԴԽ անդամի պաշտոնից:

«Մամուլում տարբեր պատճառներ են նշվում, սակայն ես ԲԴԽ անդամ եմ եւ ուղղակի պետք է ի գիտություն ընդունեմ նշված պատճառը: Ամեն դեպքում ես հավատում եմ իրեն»,- ասաց Բեքմեզյանը:

Բեքմեզյանի դիտարկմամբ՝ Գագիկ Ջհանագիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հնարավոր կլիներ հարուցել միայն այն դեպքում, եթե ներկայացված լիներ ձայնագրության ամբողջական տարբերակը:

«Ձայնագրության մեջ կտրած եւ իրար կպցված հատվածներ էին, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե հնչեցված հայտարարությունները ինչ համատեքստում եւ ինչպիսի ենթատեքստով են ասվում: Ես էլ կարծիք չեմ կարող հայտնել այդ ձայնագրության մասին, քանի դեռ ամբողջական տարբերակը չեմ լսել»,- նշեց նա:

Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ ինքն այժմ չի կարող ասել, թե երկուշաբթի օրը ԲԴԽ նախագահի սպասվող ընտրություններում ում հնարավորություններն ամենաբարձրը:

«Ես չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամները, որովհետեւ այդ թեմայով ես իրենց հետ չեմ խոսել, չեմ փորձել տրամադրվածություն ստուգել: Խորհրդի քննարկման ժամանակ ես իմ դիրքորոշումը մանրամասն կհայտնեմ: Ես ամեն դեպքում չեմ ձգտում այդ պաշտոնը զբաղեցնել»,- ընդգծեց Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է: Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը:

Իսկ նախօրեին՝ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական  տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ