News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Կիրակի վաղ առավոտյան Նորվեգիայի արեւմտյան ափին գտնվող  Մոնգստադում Equinor's գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է Reuters-ը: 

Հրդեհը բռնկվել է նավթավերամշակման գործարանի այն հատվածում, որտեղ բենզին է արտադրվում։

Մոնգստադը Equinor-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանն է, որն ունի հում նավթի եւ կոնդենսատի թորման հզորություն՝  օրական 226,000 բարել: Equinor-ի ներկայացուցիչների խոսքով՝ անձնակազմը տարհանվել է, տեղում են մնացել միայն ընկերության աշխատակիցները, որոնք ներգրավված են արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ