News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ թերլիցքավորող գազալցակայանները կտուգանվեն.

«Ես և իմ գործընկեր Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում՝
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» գրառմամբ ցուցանակ,

Տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը

Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:

Վերոնշյալ փոփոխությունները միտված են ներդնել հանրային վերահսկողության գործիքներ, բարձրացնել տնտեսվարողի գործունեության թափանցիկության մակարդակը և սահմանել առավել համաչափ տուգանքներ»,-գրել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ