News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Երբ ՍԴ-ն փաստացի սահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի «ծանր վիրավորանքից» այդ խայտառակ հոդվածը, դևրանից հետո ինձ համար լուրջ խնդիր է ՍԴ-ն ընկալելը, որովհետեւ ես չեմ ճնաչել այդպիսի ՍԴ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խպաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Սա կարծես որոշակի ջրբաժան եղավ Սահմանադրական դատարանի եւ Սահմանադրության միջեւ, երբ ՍԴ-ն որոշեց նման գիծ քաշել: Սա նշանակում է, որ սահմանադրական արդարադատությունը լրջագույն ճգնաժամի մեջ է»,-ասաց նա՝ հավելելով, որ Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավոր նշանակելով այդ ճգնաժամն ավելի է խորանալու: «Մի պարզ պատճառով, որովհետեւ ինքը սահմանադրական արդարադատության ոլորտում մասնագիտացած չէ: Բացի այդ, նա չափազանց ընդգծված քաղաքական դիրքորոշում ունի: Դա սահմանադրական արդարադատությանը վնաս է: մենք հիմա բոլորովին այլ տրմաբանության մեջ ենք, այն տրամաբանության, որ գլխավոր դատախազ է նշանակում մի մարդ, որը երբեք փաստաբան, քննիչ կամ դատախազ չի աշխատել: Վարչապետի օգնականից գլխավոր դատախազ նշանակելը լավ չէ, որովհետեւ դատախազությունը վերածում ես գործադիրի կցորդի, բայց դա է իրականությունը»,-ընդգծեց Արամ Վարդեւանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ