News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան, Հայաստան: Հուլիսի 5, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը գործարկեց երկրորդ ուղղությունը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնարկային G6 503 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնեց հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, եւ վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 12:25-ին: Յուրաքանչյուր շաբաթ Fly Arna-ն Երեւանից Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ երեք չվերթ կիրականացնի:

Fly Arna-ի երկրորդ ուղղության մեկնարկի կապակցությամբ տեղի ունեցած տոնական արարողությանը մասնակցեցին Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները:

Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն իր խոսքում նշեց. «Իսկապես ոգևորված ենք գործարկելու Fly Arna-ի երկրորդ չվերթը, որը մեր ուղեւորներին հնարավորություն է ընձեռելու այսուհետ ազգային ավիափոխադրողի միջոցով բացահայտել Եգիպտոսի մեկ այլ հիանալի քաղաք՝ Շարմ Էլ Շեյխը: Մոտիվացված լինելով Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողի ուղևորների ոգեւորությամբ եւ ուրախությամբ, պատրաստվում ենք շատ մոտ ապագայում հայտարարել բազմաթիվ նոր ուղղությունների մասին ևս»:

Fly Arna-ն իրականացրեց առաջին չվերթը դեպի Հուրգադա

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ