News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» համերգային ծրագրով այցելության գաղափարը ծնվեց մեր կրթաթոշակառուներից ֆլեյտահար Վիկտորիա Պետրոսյանի մոտ, և մենք սիրով  կյանքի կոչեցինք այն՝ կազմակերպելով հանդիպում- համերգը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը:

Աննա Տեր- Հովակիմյանը նշեց, որ հիմնադրամի կրթաթոշակառուների ու մանկատան սաների հանդիպումն անցել է ջերմ և մտերմիկ մթնոլորտում: «Մանկատան սաները սիրով ունկնդրեցին մեր պատանիների կատարումները, բայց առավել հուզիչ էին հենց մանկատան երեխաների կատարումները, որոնցով նրանք ողջունեցին մեզ: Երեխաները միասին կատարեցին Կոմիտասի «Կաքավիկը». շատ ողջունելի է, որ իրենք հայեցի դաստիարակություն են ստանում մանկատանը: Ակնհայտ է, որ մանկատան անձնակազմն ահռելի աշխատանք են կատարում և ամենակարևորը մեծ սիրով և հոգատարությամբ»:

Աննա Տեր- Հովակիմյանը նաև համոզմունք հայտնեց, որ այս ձևաչափով այցելությունները շատ կարևոր են երեխաների համար և հիմնադրամի կրթաթոշակառուներն անպայման կրկին կայցելեն ինչպես «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», այնպես էլ և այլ սոցիալական ուղղվածության հաստատություններ:

Անդրադառնալով հիմնադրամի նախաձեռնությանն ու կրթաթոշակառուների համրեգին, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Մաթևոսյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ կարևորում է այն հանգամանքը, որ համերգին իրենց կատարումներով հանդես եկան երեխաներ, որոնք մանկատան շահառուների տարիքի են, քանի որ այդ հանգամանքը հնարավորություն ընձեռեց մտերմանալ և բարեկամանալ երեխաներին: «Հիմնադրամի կրթաթոշակառուները ոչ միայն ցուցաբերեցին բարձր կատարողական մակարդակ, այլև մանկատան սաների հետ հաղորդակցության մեծ պատրաստակամություն ու ունակություն, ինչը մեծ ոգևորվածություն պատճառեց մեր սաներին: Նրանք հաճույքով մասնակից դարձան համերգային ծրագրին՝ նվագելով և երգելով: Հիմնադրամի կրթաթոշակառուներին ու մանկատան սաներին միավորեց ընդհանուր հետաքրքրությունն ու սերը երաժշտության նկատմամբ»:

Մաթևոսյանը նաև ընդծեց, որ պատանիների և երեխաների մասնակցությամբ ձևաչափով միջոցառումները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում մանկատան սաներին անմիջական մասնակից դառնալ գործընթացին, հաղորդակցվել հասակակիցների հետ:

Նշենք, որ 14-ից 17-տարեկան պատանի 11 կրթաթոշակառուներ՝ Աիդա Ադամյանը (ջութակ), Օվսաննա Հարությունյանը (ջութակ), Անի Մելիքյանը (ջութակ), Հայկ Մարտիրոսյանը (ջութակ), Վիկտորյա Պետրոսյանը (ֆլեյտա),  Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Արսեն Բալայանը (կլարնետ), Էդուարդ Գևորգյանը (դաշնամուր), Աիդա Ավանեսյանը (դաշնամուր), Էդուարդ Չավոշյանց (դաշնամուր), Սվետլանա Հակոբյան (դաշնամուր)  կատարեցին Յ. Բախի, Կոմիտասի, Հ. Վենյավսկու, Պ. Չայկովսկու, Մ. Մանգանիի, Ֆ. Շոպենի, Մ. Վարդազարյանի, Պ. Չայկովսկու ստեղծագործությունները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ