News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադան պատրաստվում է դեն նետել մոտ 13,6 մլն չափաբաժին Oxford-AstraZeneca պատվաստանյութ, որովհետեւ ոչ տանը, ոչ արտասահմանում սպառողներ չի գտել, տեղեկացրել է AP-ը։

Կանադան պայմանագիր էր կնքել AstraZeneca-ի հետ 2020թ. պատվաստանյութի 20 մլն դեղաչափի մատակարարման մասին, եւ 2,3 մլն կանադացիներ ստացել են գոնե մեկ չափաբաժին, հիմնականում 2021թ. մարտ-հունիս շրջանում։

2021թ. գարնանը AstraZeneca-ից պոտենցիալ մահացու թրոմբների առաջացման առիթով Կանադան կենտրոնացել էր Pfizer-BioNTech-ի եւ Moderna-ի պատվաստանյութերի վրա։

2021թ. հուլիսին Կանադան խոստացել էր նվիրաբերել գնած դեղաչափերի մնացած մասը՝ մոտ 17,7 մլն։ Բայց Կանադայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ չնայած այդ խոստումը կատարելու ջանքերին՝ 13,6 մլն չափաբաժնի գործողության ժամկետը սպառվել է, եւ դրանք պետք է դեն նետել։

«Պատվաստանյութի սահմանափակ պահանջարկի եւ ստացող երկրի՝ դեղի տարածման եւ հարմարվելու հետ կապված խնդիրների պատճառով դրանք չեն ընդունվել»,- նշվել է հայտարարությունում։ Կանադացիների մոտ 85 տոկոսը համարվում է լիովին պատվաստված՝ աշխարհի 61 տոկոս բնակչության եւ աշխարհի ամենաաղքատ երկրներում ապրող 16 տոկոս բնակչության համեմատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ