News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/-Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ 8.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Քարավան» ՍՊԸ-ն, տեխհսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։

Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Նախագծով նախատեսված է նաև հիմնանորոգվող ճանապարհի վրա գտնվող կամուրջների նորոգում։ Ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության տարրերով։

Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։

Ֆինանսավորման աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։

Տեղեկացնենք, որ այս տարի հիմնանորոգվում են նաև դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարունակում ենք մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ, որպեսզի մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը․ Վահան Քերոբյան
Մենք ակնկալում էինք 30 %-ի ակտիվացում․․․
Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց. Փաշինյան
Երրորդ շերտի տեղադրման պրոցեսը սկսվել է, մոտ 5.8 կմ տեղադրվել է…
Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
10.684 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի...
Երևան -Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը...
Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով…
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է. Արցախի ՆԳՆ
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ