News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը


Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ ստացան, որոնք իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։

Պարզվեց, որ հուլիսի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Առատաշենի բնակիչներից մեկը վիճաբանության ժամանակ դանակով խփել էր տուժածի որովայնին: Ճշտվեց նրա ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքն արդյունք տվեց նույն օրը։

Առատաշենի 39-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացավ Վաղարշապատի քննչական բաժին, ներկայացրեց հանցագործության գործիք դանակը և տվեց խոստովանական ցուցմունք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ 39-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փլատակների տակից ևս մեկ մարդու դուրս բերելու լուրը դեռ չենք կարող հաստատել․ մաքրվել է տարածքի մոտ 30%-ը․ նախարար
Կամավորները ձայներ են լսել փլատակների մոտի նկուղային տարածքից և ներկա պահին …
ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 22 անուն․ նրանցից մեկը՝ ՌԴ, 6-ը Իրանի քաղաքացիներ են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առեւտրի ․․․
«Սուրմալուի» պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով վարույթային և քննչական անհետաձգելի գործողություններ են կատարվում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների ․․․
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» ․․․
Եգիպտացիները վրդովված են Կահիրեի եկեղեցում մահացու հրդեհին դանդաղ արձագանքից
Եգիպտացիները վրդովված են այն հաղորդագրություններից, որ հրշեջներից եւ բուժաշխատողներից ավելի քան մեկ ժամ է պահանջվել, որպեսզի արձագանքեն ղպտիական քրիստոնեական եկեղեցում բռնկված հրդեհին․․․
Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին
Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ