News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Չինաստանը պետք է աշխարհառազմավարական հավասարակշռություն պահպանի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պարտավոր են «զսպվածություն ցուցաբերել» տարածաշրջանի բոլոր երկրների հետ հարաբերություններում։

«Կարեւոր է պահպանել ռազմավարական հավասարակշռության վրա հիմնված կարգը, որի դեպքում երկրները կարող են կատարել իրենց ինքնիշխան ընտրությունը, այդ թվում՝ կապված իրենց կապերի եւ գործընկերային հարաբերությունների հետ»,- ասել է Վոնգը:

Ինչպես նշել է Ավստրալիայի արտգործնախարարը, Չինաստանը մեծ տերություններից է, ուստի նրանից պահանջվում է իր ուժն օգտագործել «զսպված եւ օրինական կերպով»։ Նրա կարծիքով, Պեկինը պետք է հարգանք ցուցաբերի այս կամ այն պետության ընտրության հանդեպ։

Միեւնույն ժամանակ, Վոնգը նաեւ ընդգծել է, որ Կանբերան պահպանում է սեփական միջուկային սուզանավերի նավատորմի ստեղծման ծրագրերը եւ կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ՝ որպես AUKUS ռազմական դաշինքի մաս: Ավստրալիայի իշխանությունների տեսանկյունից նման քայլերը չեն կարող «նոր իրականություն» ստեղծել տարածաշրջանում, իսկ Լոնդոնի ու Վաշինգտոնի հետ իրենց շփումները միայն նպաստում են «կայունությանն ու անվտանգությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ