News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց բյուջեի միջոցներից փոխհատուցել Գագիկ Ծառուկյանին պատկաող խաղատան՝ «Շանգրի լա»-ի կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը:

«Քովիդի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանակներում պարետի 2020 թվականի մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էր տնտեսական գործունեության առանձին տեսակներով,այդ թվում՝ խաղատնային, գործունեություն ծավալը»,-ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:

Նրա խոսքով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը խաղատունը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` 1.3 մլրդ դրամի չափով:

Ըստ փոխնախարարի՝ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք հանդիսացող երկրորդ խախտումը թույլ տալու ուժով:

«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով սահմանվել է, որ նշված վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/10433/05/20 վարչական գործով 15.02.2021թ. կայացված վճռով բավարարվել է ընկերության հայցը, և անվավեր է ճանաչվել նրա՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանը, որի վերաբերյալ ֆինանսների նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ»,-հատնեց փոխնախարարը:

Փոխնախարարը հյատնեց, որ որոշման նախագծի նպատակը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2020 թվականի պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացումն է:

նախագծի հիմնավորման մեջ ասվում է .«Որոշման նախագծով առաջարկվում է 1224 ծրագրի 11002 «Աջակցության տրամադրում` նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով» միջոցառման գծով ծախսերն ավելացնել 4.2 մլրդ դրամով՝ ի հաշիվ 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման, որով կկարգավորվի  հարկային մարմնի կողմից շահումով խաղերի և խաղատների կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված պետական տուրքի և ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասով կիրառված տուգանքների մասով առաջացած պարտավորությունների մարումը»:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պատկանում է «Մուլտիգրուպ»-ին և որոշմամբ ընկերությանը հնարավորություն է տրվում այս տարվա հոկտեմբերից գործունեությունն սկսել մաքուր էջից, առանց տուգանքների, որպեսզի բյուջեն տարեկան 5 մլրդ դրամ չկորցնի: Բանն այն է, որ, ըստ նրա, խաղատունը տուրքը չի վճարել, քանի որ չի աշխատել, և եթե շարունակվի դատական գործընթացն, ապա պետությունը դրանից միայն կտուժի:

Փաշինյանը նաև հայտնեց, որ կառավարությունը ողջունել է Հատիս սարի վրա Քրիստոսի արձանի կառուցման Գագիկ Ծառուկյանի գաղափարը, որն էական խթան կհանդիսանա զբոսաշրջության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից օդային ճանապարհով արտագաղթը աճել է 60 տոկոսով
«Զվարթնոց» օդանավակայանում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1323811 մարդ․․․
Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են
Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.48 դրամ․․․
Զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները․ 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է․․․
Globbing–ի, ONEX–ի և Ber-Ber–ի նկատմամբ ՄՊՀ–ն վարույթ է հարուցել
Գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները...
Հայաստանը նախատեսում է «Փոթի» նավահանգստից դեպի «Կովկաս» լաստանավային հաղորդակցություն գործարկել
Հայաստանի իշխանությունն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ այս հարցը հօգուտ մեր երկրի լուծելու համար...
Գնդեվազ համայնքում անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրությունը կասեցվել է
Փորձարկման արդյունքներով՝ մածուն եւ թթվասեր արտադրատեսակների նմուշները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ