News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարների նոր կաբինետ է նշանակել, հայտնում է BBC-ի քաղաքական խմբագիր Քրիս Մեյսոնը։

«Ինձ ասացին, որ նշանակվել է [նախարարների] ամբողջական կաբինետ»,- մեջբերում է Մեյսոնի խոսքերը հրատարակության կայքը։

Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրը հայտնել էր, որ Ջոնսոնը սկսում է ժամանակավոր նշանակումներ կատարել կառավարությունում, եւ «մարդիկ համաձայնում են աշխատել»։

Բրիտանական կառավարությունում զանգվածային ազատումների շարքը սկսվել է հուլիսի 5-ի երեկոյան այն բանից հետո, երբ Ջոնսոնը ստիպված եղավ ներողություն խնդրել սկանդալի համար, որի կենտրոնում հայտնվել էր Պահպանողական կուսակցությունում նրա հովանավորյալ Քրիստոֆեր Պինչերը։ Պինչերը հարբած վիճակում ոտնձգություններ է կատարել երկու տղամարդու հանդեպ՝ Պիկադիլիում պահպանողականների համար «Քարլթոն» մասնավոր ակումբում: Ինքը՝ քաղաքական գործիչը, ընդունել է դա եւ հրաժարական տվել։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Պինչերին խմբակցության փոխհամակարգող նշանակելիս Ջոնսոնը իմացել է պաշտոնյայի հանդեպ կասկածների մասին։

Հուլիսի 7-ի առավոտյան կառավարության հրաժարական տված անդամների թիվը 59 է կազմել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ