News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը


Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի 27 և 34 բնակիչներ: Նախնական տվյալներով՝ կրակոցներից առաջ Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչը շարունակվել էր Գագարինի բենզալցակայանի մոտ։ Այդ ընթացքում նրանք հրազեններից կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում 34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև նրա ‹‹Range Rover›› մակնիշի ավտոմեքենան՝ կրակոցների հետքերով։ Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ