News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան քաղաքի բնակչուհի Թեհմինե Ենոքյանի՝ ՀՀ դատախազությունից ստացված, ինչպես նաև վերջինիս մոր կողմից տրված հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ, NEWS.am–ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Մասնավորապես, Երևան քաղաքի բնակչուհի Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայն, իսկ ժամեր անց՝ ժամը 06:30-ի սահմաններում, նկատել է, որ հյուրասենյակի պատուհաններից մեկի ապակին կոտրված է:

Բացի այդ, 2022թ. հուլիսի 12-ին Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերոնշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ տրված մեկ այլ հաղորդմամբ Ենոքյանի մայրը տեղեկացրել էր, որ սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս: Այդ դեպքի առթիվ դեռևս 2022թ. մարտի 17-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հարուցվել էր քրեական գործ:

Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ  և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն, որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Դեպքերի առթիվ կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Թ. Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է  խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետբյուջեից ֆինանսավորվող Հանրայինը չի լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու նորությունները. ՀԺՄ ուսումնասիրությունը
Արման Թաթոյանն այդ մասին խոսեց 2021թ. մայիսի 6-ին Խորհրդարանում ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման իր եզրափակիչ ելույթում...
Կոռումպացված համակարգի նախկին աշխատակիցը արգելանքի տակ է դրել «Ժողովուրդ»-ի և ArmLur.am-ի բանկային հաշիվները
2021 թվականի օգոստոսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի հոդված էր հրապարակել այն մասին, որ որպես առողջապահության փոխնախարարի` շրջանառվում է Սամվել...
Ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակման է ենթարկվել galatv.am կայքը
ԳԱԼԱ-ի կայքը վերականգնելու եւ մեր բնականոն աշխատանքը շարունակելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ...
ԵԽ-ն պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց. Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար
ԵԽ պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրել է մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները...
Կյանքից հեռացել է «Արմենպրես»-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը
Հովհաննես Այվազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում...
ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքի առթիվ գլխավոր դատախազին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում
Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին...
Ամենաշատ