News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում դաշտային հավաքներ են անցկացվել ստորաբաժանումների հրամանատարների հետ:

Հրամանատարական կազմի հետ հավաքները ներառել են ավելի քան տասնհինգ հրահանգչական-մեթոդական, գործնական, ցուցադրական և ստուգողական պարապմունքների, որոնք անցկացվել են մի քանի օրվա ընթացքում:

Զինծառայողներն իրենց իրավասության շրջանակներում ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական կետերում ստուգել մասնագիտական հմտությունները՝ հրահանգիչների ղեկավարությամբ:

ՀՌՇ-ի զինծառայողները ստուգարքներ են հանձնել ընդհանուր պատրաստության առարկաներից՝ հրաձգությունից, մարտական մեքենաների վարումից, մարտավարությունից, ֆիզիկական, հասարակական-պետական և հատուկ պատրաստությունից:

Տպել
Ամենաշատ