News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայում արվեստի հարցերով զբաղվող ոստիկանությունը երեքշաբթի հայտարարել է, որ կարողացել է կանխել Վիեննայի աճուրդի տան կողմից բարոկկո ոճի հայտնի նկարչուհի Արտեմիսիա Ջենտիլեսկիի՝ 17-րդ դարի նկարի հնարավոր անօրինական վաճառքը, հաղորդում է AP-ն:

Ոստիկանությունը հայտարարել է, որ արվեստի դիլերները կտավը ներկայացրել են որպես Ջենտիլեսկիի հետեւորդներից մեկի, այլ ոչ թե հենց նկարչուհու աշխատանքը, որպեսզի խաբեությամբ արտահանման թույլտվություն ստանան իտալական իշխանություններից:

Ջենտիլեսկին անսովոր էր նրանով, որ հաջողության հասավ որպես կին նկարչուհի մի ժամանակ, երբ արվեստի աշխարհում գերիշխում էին տղամարդիկ:
«Կտավը աճուրդում վաճառվելու շեմին էր»,- պատմել է փոխգնդապետ Ալֆիո Գուլոտտան Իտալիայի Բարիում Իտալիայի պետական ​​հեռուստատեսությանը, որտեղ լրագրողներին ցուցադրվել է վերադարձված Caritas Romana գլուխգործոցը։

Ջենտիլեսկիի վաղ շրջանի աշխատանքները, որտեղ կտավների ապշեցուցիչ մութ հատվածները հակադրվում են լուսավորված տեսարաններին, արտացոլում է բարոկկո հսկա Կարավաջոյի ազդեցությունը։

Նրա որոշ գործեր աստվածաշնչյան կամ դիցաբանական պատմությունների արյունոտ տեսիլքներ են առաջարկում, որոնցից շատերը նվիրված են ուժեղ կանանց պայքարին: Նկարչուհու որոշ նկարներում դանակներով, սրերով կանայք են պատկերված:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ