News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՄԵՐԿՈՍՈՒՐ գագաթաժողովը (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան) հայտնվել է լրատվամիջոցների գլխագրերում մասնակիցների միջեւ տարաձայնությունների պատճառով, գրում է Jung Welt պարբերականի վերլուծաբան Ֆրեդերիկ Շնաթերերը։

Ուրուգվայը շտապում է, ինչպես հինգշաբթի հստակեցրեց նախագահ Լուիս Լակալ Պուն՝ ասելով, որ ինքը նույնպես կցանկանար ինքնուրույն ավարտել բանակցությունները Պեկինի հետ, եթե անհրաժեշտ լինի: Սա նշանակում է ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի կանոնադրության խախտում, որը պարտավորեցնում է անդամ երկրներին համատեղ բանակցություններ վարել երրորդ երկրների հետ առեւտրային համաձայնագրերի շուրջ։

«Հետագա զարգացման ճանապարհին առկա տարաձայնությունների հետեւում կանգնած է այն հարցը, թե ինչպես լավագույնս իրենց պահեն ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի պետությունները Ուկրաինայի պատերազմի ֆոնին: Որովհետեւ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների արդյունքում համաշխարհային պարենային եւ էներգետիկ ճգնաժամը զգալիորեն սրվել է։  Ինչպես հինգշաբթի ասաց Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը՝ «եթե Մոսկվայում ինչ-որ մեկը փռշտա, արգենտինացին կմրսի»: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Ֆերնանդեսը պնդում է, որ պետք է միասնական լինել։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միանշանակ, ցույց տվեցին ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի երկրներին, որ իրենց արեւմտյան «գործընկերների» վրա հույս դնել չի կարելի։ Արեւմուտքը թքած ունի գլոբալ հարավում մատակարարման իրավիճակի վրա, եւ «ժողովրդավարության» եւ «մարդու իրավունքների» մասին արտահայտությունները չեն փոխում դա։ Զարմանալի չէ, որ հակառուսական եւ, ի վերջո, հակաչինական դաշինքին միանալու ճնշումը չաշխատեց: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հարավամերիկյան պետությունների ղեկավարներն ընդգծել են իրենց «չեզոքությունը» եւ Մոսկվայի հետ դիմակայությունը համարել վնասակար»,-գրում է Շնաթերերը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ