News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում Հայաստանը պաշտպանում է բացառապես իր շահերը եւ ոչ մի դեպքում դրանցից չի նահանջի։ Այս մասին հուլիսի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Պատգամավորին, մասնավորապես, հարցրեցին, թե ինչպես է Երեւանը վերաբերվում թուրք պաշտոնյաների հայտարարություններին այն մասին, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունների հարցում իր մոտեցումներն Ադրբեջանի հետ համակարգմամբ է մշակում։ Պատգամավորն ի պատասխան ասաց, որ Անկարայի այդ մոտեցումը չպետք է զարմացնի որեւէ մեկին:

«Այն, որ Թուրքիան համաձայնեցնում է իր մոտեցումներն Ադրբեջանի հետ, չպետք է մեզ ինչ-որ շոկի մեջ գցի։ Նրանց հարաբերությունները մեզ համար գաղտնիք չեն։ Մեզ համար առաջնային նշանակություն ունեն Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքները։ Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիան արձանագրում են, որ բանակցություններն ընթանում են առանց որեւէ նախապայմանի։ Այս պահին կոնկրետ պայմանավորվածություն գոյություն ունի»,- շտապեց նշել Կարապետյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ