News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր աջակցությունն է հայտնել D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Ադրբեջանի հայտին՝ հայտարարելով, որ D-8-ի ընդլայնումը եւ նոր անդամների ավելացումը որպես գործիք կծառայեն կազմակերպության նպատակների իրականացման համար, փոխանցում է Tasnim-ը: 

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել D-8 Նախարարների խորհրդի 20-րդ նիստն, որը տեղի է ունեցել չորեքշաբթի Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում։

Իր ելույթում նա նշել է, որ Իրանը ողջունում է D-8-ին միանալու Ադրբեջանի պատրաստակամությունն ու ցանկությունը։

«Կազմակերպությունը պետք է արագ անցնի նոր անդամների ընդունմանը»,- ասել է նա՝ նշելով տնտեսական դիվանագիտությունը եւ հարեւան ու մահմեդական երկրների հետ կապերի խորացումը՝ որպես Իրանի արտաքին քաղաքականության օրակարգի երկու առաջնահերթություն:

D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որը նաեւ հայտնի է որպես Developing-8, զարգացման համագործակցության կազմակերպություն է: Կազմակերպության մեջ ներառված են Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը եւ Թուրքիան։ D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության նպատակներն են  համաշխարհային տնտեսությունում անդամ երկրների դիրքերի բարելավումը, դիվերսիֆիկացումը եւ առեւտրային հարաբերություններում նոր հնարավորությունների ստեղծումը, միջազգային որոշումների կայացմանը մասնակցության ընդլայնումը եւ կենսամակարդակի բարելավումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ