News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոգոտու երկրներն ավելի շատ ծախսում, քան ստանում՝  ուկրաինական պատերազմի տնտեսական հարվածը վառելիքի սուբսիդավորման եւ այլ աջակցության միջոցների միջոցով մեղմելու համար, երեքշաբթի ասել է Եվրոպական կենտրոնական բանկը՝ կոչ անելով կառավարություններին ավելի արդյունավետ կերպով օգտագործել իրենց կանխիկ միջոցները, հաղորդում է Reuters-ը:

Եվրոգոտու 19 երկրները հաստատել են իրենց համախառն ներքին արդյունքի 0.9 տոկոսի աջակցության միջոցառումները, որոնք հիմնականում վերաբերում են էլեկտրաէներգիայի աճող գների փոխհատուցմանը:

Դա պետք է ավելացնի եվրոգոտու ՀՆԱ-ի աճն այս տարի ընդամենը մոտ 0.4 տոկոսային կետով եւ նվազեցնի գնաճը, հիմնականում՝ էներգակիրների գների նվազման հաշվին, հայտարարել է ԵԿԲ-ն:

2022-2024 թթ. ԵԿԲ-ի տնտեսական կանխատեսումների համար օգտագործված ուսումնասիրության մեջ բանկը գնահատել է ազդեցությունը հաջորդ տարվա աճի, ինչպես նաև գնաճի վրա։

ԵԿԲ-ի գնահատականներով՝ 2022-2024 թթ. պատերազմին ի պատասխան հաստատված խթանման միջոցները 0.4 տոկոսային կետից մի փոքր ավել կավելացնեն աճը եւ կզսպեն գնաճը 0.1 տոկոսային կետից մի փոքր ավել:

Պարզվել է նաեւ, որ հարկաբյուջետային խթանման կեսն ուղղված է հանածո վառելիքի կարճաժամկետ սպառմանն աջակցելուն, մինչդեռ միայն նվազագույն մասն է ուղղակիորեն նպաստել «կանաչ տնտեսությանը» անցմանը:

«Առաջ նայելով… պետք է ջանքեռ գործադրել՝ էներգիայի հետ կապված փոխհատուցման միջոցառումների ապահովման համար, որոնք ուղղված կլինեն առավել խոցելի տնային տնտեսություններին»,- հայտարարարել են ԵԿԲ-ում: «Ավելին, խթանները պետք է ուղղված լինեն հանածո վառելիքի օգտագործման եւ ռուսական էներգիայից կախվածության նվազեցմանը՝ պետական ​​ֆինանսների պատշաճ վիճակի պահպանմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ