News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները պատրաստվում են հասնել այս ձմռան սկզբին գազի պահեստարանները համալրելու նպատակին, սակայն դրա գինն ավելի քան 50 միլիարդ եվրո կկազմի, ինչը 10 անգամ ավելի է ձմռան համար պահեստարանների համալրման պատմական միջինից, գրում է Reuters-ը։

Եվրոպական կառավարությունները մտահոգված են, որ Ռուսաստանի կողմից Գերմանիա գազատարների մատակարարումների կրճատումները կզրկեն երկրներին ձմեռային պահեստարանների համալրման նպատակներին հասնելու հնարավորությունից:

Նրանց հաջողվել է անշեղորեն ավելացնել գազի պահեստավորումը՝ կրճատելով պահանջարկը, որոշ էլեկտրակայանների համար գազից ածուխի անցնելով եւ ավելացնելով հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը:

Gas Infrastructure Europe-ի (GIE) կողմից հինգշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ գազի եվրոպական պահեստարանները երեքշաբթի լցված էին 70.54 տոկոսով, ինչը գերազանցում է 5 տարվա միջին ցուցանիշը, որը 70.32 տոկոս էր կազմում։ Մակարդակները եւս մոտ էին 10 տարվա միջինին` շուրջ 71.40 տոկոս։

Եվրամիությունը ձգտում է մինչեւ նոյեմբերի 1-ը համալրել պահեստարանները մինչեւ 80 տոկոս՝ ձմեռային պիկ պահանջարկի համար բուֆեր ապահովելու համար։ ԵՄ-ն նաեւ միջանկյալ թիրախներ է սահմանել յուրաքանչյուր երկրի համար յուրաքանչյուր ամսվա համար:

Գերմանիան, որն ամենաշատն է տուժել Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումից, ավելի բարձր նպատակ է դրել եւ մտադիր է մինչեւ նոյեմբեր լրացնել գազի պահեստարանների 95 տոկոսը։

Գերմանիան, որն ամենից շատ է տուժել Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումից, ավելի բարձր նպատակ է դրել եւ մտադիր է մինչեւ նոյեմբեր լրացնել գազի պահեստների 95 տոկոսը:

«ԵՄ-ն արդեն գերազանցել է սեպտեմբերի 1-ի իր միջանկյալ թիրախը հուլիսի սկզբին եւ դեռ գտնվում է նոյեմբերի 1-ի նպատակին հասնելու ճանապարհին»,- նշել է Aurora Energy Research-ի՝ ապրանքների գծով ավագ աշխատակից Ջեյքոբ Մանդելը: Օգնեց նաեւ ԳՀԾ ներմուծման աճը. ICIS-ի տվյալներով՝ 2022-ի առաջին կիսամյակում ԵՄ-ն 21.36 միլիոն տոննա ԳՀԾ է ներմուծել՝ մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի 8.21 միլիոն տոննայի դիմաց։

Հունիսին պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան ՀԲԳ-ն ավելի շատ գազ է մատակարարել Եվրոպա, քան խողովակաշարային գազը Ռուսաստանից։

Սակայն, թեեւ ընկերության իր նպատակին հասնելու ճանապարհին է, վերլուծաբանները նախազգուշանում են ինքնահանգստությունից եւ նախազգուշացնում են, որ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից հեռու է ավարտից։

«Եվրոպան շարունակում է կախված մնալ երկու բանից՝ նրանից, թե որքան ցուրտ կլինի ձմեռը, եւ գարնանը ռուսական գազի մատակարարումներից։ Երկու գործոնների վերաբերյալ անորոշությունը, ամենայն հավանականությամբ, գները բարձր կպահպանի, նույնիսկ եթե պաշարները առաջիկա ամիսներին շարունակեն աճել»,- ասում է UBS-ի՝ նավթի հարցերով վերլուծաբան Ջովաննի Ստաունովոն:

Վերլուծաբաններն ու ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ հնարավոր չի լինի գազի պահեստարանները լցնել ցանկալի մակարդակով, եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի «Հյուսիսային հոսք 1» գազատարով դեպի Գերմանիա մատակարարումը։

Վերլուծաբաններն ու ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, որ հնարավոր չի լինի գազի պահեստարանները լցնել ցանկալի մակարդակով, եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի «Հյուսիսային հոսք 1» գազատարով մատակարարումը դեպի Գերմանիա։

«Հիպոթետիկորեն այս ձմռանը «Հյուսիսային հոսք 1»-ի փոխարինումը հոլանդական TTF գազի պայմանագրի ապագա գնի հիման վրա Եվրոպային կարժենա ավելի քան 50 միլիարդ եվրո կարժենա՝ մոտ 10 անգամ ավելի»,- նշել է է «Ինվեստեկ»-ի հումքային ապրանքների բաժնի ղեկավար Կալում Մակֆերսոնը:

«Բրեյգել» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սիմոնե Տալիապիետրան գնահատում է, որ Եվրոպան պետք է 26 միլիարդ եվրո ծախսի՝ գազի պահեստարանները ներկայիս մակարդակի 80 տոկոսով լցնելու համար:

Մանդելի խոսքով՝ ԵՄ պահեստարաններ մղվող գազի ընդհանուր արժեքը մոտ 19.8 մլրդ եվրո է հաշվարկել՝ ելնելով նրանից, որ պահեստ մղված ամբողջ գազը գնվել է եւ կգնվի  TTF հոլանդական կենտրոնում սփոթային գներով: 

Ըստ կանխատեսումների՝ ԵՄ-ի նպատակներին հասնելու համար լրացուցիչ 35.5 միլիարդ եվրո կպահանջվի՝ ընդհանուր գումարն ավելի քան 55 միլիարդ եվրոյի հասցնելով: 

Վերլուծաբանների խոսքով՝ պահեստարանների լցման ծախսերը կարող են դրվել սպառողների վրա՝  էլեկտրաէներգիայի ավելի բարձր վճարների կամ հարկման հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ