News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երբ Մեծ յոթնյակի առաջնորդները հունիսին  հավաքվել էին Բավարական Ալպերում, նրանք խոստացել էին աջակցել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարի համար։ Նրանց «20-ի խմբի» գործընկերները ավելի քիչ աջակցություն են ցուցաբերում, գրել է Bloomberg-ը։

Ենթադրվում է, որ G-20-ը, որի մեջ են մտնում այն երկրները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսական արտադրության 85 տոկոսը, ավելի լավ է արտացոլում աշխարհը։ Ինչեւէ, G-20-ի երկրների միայն կեսն է միացել ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներին։

Հարուստ երկրների ոչ մեծ խմբի բարձրաստիճան պաշտոնյաները  ճամփորդել են աշխարհում՝ հիմնավորելու համար ավելի կոշտ տնտեսական ցանցը Ռուսաստանի շուրջ։ Նրանք զարմացել էին՝ անհամաձայնություն տեսնելով G-20-ի պետությունների կողմից։

Սա անհարմար իրականություն է, որին բախվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հարավարեւելաասիական եւ աֆրիկյան իր երկարատեւ շրջագայության ընթացքում. աշխարհի մեծ մասը պատրաստ չէ հետեւել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի՝ Ռուսաստանը մեկուսացնելու ջանքերին։

Սա Մեծ յոթնյակի առաջարկած գլոբալ նախաձեռնությունների համաձայնագիրը ռուսական նավթի գների սահմանափակման մասին էլ ավելի բարդ խնդիր է դարձնում։

Չինաստանի ծախսերը ռուսական նավթի հետ կապված կտրուկ ավելացել են պատերազմից հետո. հունիսին երկիրը Ռուսաստանից էներգակիրներ գնելու համար ծախսել է 72 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։

Համենայն դեպս, Չինաստանը  ԱՄՆ-ի հետ մրցակցության վիճակում է. այս շաբաթ սրվել է լարվածությունը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ այցի հետ կապված, ինչպես նաեւ G-7-ի հայտարարության պատճառով, որում անհանգստություն է հայտնվել Թայվանի շուրջ «Պեկինի սպառնալից գործողությունների» առիթով։

Պեկինը նշել է  այս շաբաթ Կամբոջայում Չինաստանի եւ G-7-ի մեջ մտնող Ճապոնիայի արտաքին գործերի նախարարների նախատեսված հանդիպման մասին։ Ճապոնիան հինգշաբթի ուշ երեկոյան հայտարարել էր, որ Թայվանի մոտ զորավարժությունների ժամանակ Չինաստանի արձակած մի քանի բալիստիկ հրթիռներ ընկել են իր բացառիկ տնտեսական գոտում, դա տեղի է ունեցել առաջին անգամ։ Այս առիթով Ճապոնիան դիվանագիտական բողոք է հայտնել։

Բայց Պեկինը միակը չէ, որ չի ընդունում Կրեմլին սանձելու կոչերը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ եւ քննարկել  առեւտրի ընդլայնման ուղիները։ Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջատար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պատերազմի մեղքը դրել է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ուկրաինայի վրա։

Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան քննադատել է ԱՄՆ-ի մտցրած պատժամիջոցները։ Թուրքիան եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանին պատժելը վնաս կհասցնի Անկարայի տնտեսական եւ քաղաքական շահերին։

Տնտեսական հրամայականները այն երկրների զսպվածության պատճառներից են, որոնց հաճախ անվանում են Գլոբալ Հարավ։ Բայց կան նաեւ ուրիշ պատճառներ, այդ թվում Մոսկվայի հետ պատմական մերձությունը, ԱՄՆ-ի պառակտման նշանների հետ կապված մտավախությունները եւ անվստահությունը նախկին գաղութատիրական տերությունների հանդեպ։

Կան զուգահեռներ Չինաստանի եւ Պեկինի դեմ դեմոկրատիաների կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի ջանքերի միջեւ։ ԱՄՆ առեւտրի փոխնախարար Ալան Էսթեւեսը հուլիսին հայտարարել էր, որ Վաշինգտոնի համագործակցությունը 37 երկրների հետ Ռուսաստանի դեմ արտահանման վերահսկողություն մտցնելու վերաբերյալ Չինաստանի համար սպառնալիքներին դիմակայելու նոր համակարգի պլան է ծառայել։

Այստեղ ԱՄՆ-ը եւ համախոհ երկրները կարող են միայն սահմանափակ հաջողության մասին նշել, քանի որ G-20-ի անդամները, ներառյալ Ինդոնեզիան, շարունակում են խոշոր գործարքներ կնքել չինական պետական ընկերությունների հետ, այն դեպքում, երբ առեւտրային հաշվեկշիռը Պեկինի օգտին է։

Վերցրեք Սաուդյան Արաբիան, որը լավ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ՝ շնորհիվ ՕՊԵԿ+ նավթային կարտելին մասնակցության։ Նա նաեւ լավ հարաբերություններ է պահպանում Պեկինի հետ. թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը վերջերս հայտարարել էր, որ չինական շատ ընկերություններ արդեն բիզնես են վարում նրա մեգանախագծում՝ Նեոմում։

Էր Ռիյադը պետք է ընտրություն կատարի ամերիկյան եւ չինական տեխնոլոգիաների միջեւ, «այնպես, ինչպես դուք կարող եք ունենալ McDonald's եւ Burger King նույն փողոցում»,- լրագրողներին ասել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինտ Բանդարը հուլիսին նախագահ Ջո Բայդենի այցի ժամանակ։

Նման ընտրովի մոտեցումն արտաքին քաղաքականությանը ազդեցության համար մրցակցություն է ստեղծել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունիսի վերջին ցուցադրաբար հրավիրել է Արգենտինային, Ինդոնեզիային, Հնդկաստանին եւ Հարավային Աֆրիկային, որոնցից ոչ մեկը պատժամիջոցներ չի մտցրել Ռուսաստանի դեմ, G-7-ի իր գագաթաժողովին՝ նվիրված Ուկրաինային։

Անցած ամիս փափուկ ուժի համար պայքար է ցուցադրվել Աֆրիկայում, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանվել էր Մոսկվայի միջուկային էներգետիկ տեխնոլոգիայի համար։ Նա օգտվել էր հնարավորությունից, որպեսզի ընդգծի Ռուսաստանի պատմական աջակցությունը աֆրիկյան ազատագրական շարժումներին՝ հայտարարելով, որ պարենային անվտանգության բացակայության պատճառը պատժամիջոցներն են։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Աֆրիկայում իր շրջագայության ժամանակ դատապարտել էր Ռուսաստանին մայրցամաքում «հիբրիդային համաշխարհային պատերազմի նոր տեսակ» մտցնելու պատճառով։

Նման խաղ ունեցել է Չինաստանն Աֆրիկայում։ Աֆրիկյան մեկ երկիր, փոխնիփոխ, Չինաստանի հետ երեք տարին մեկ անգամ անցկացնում է Չին-աֆրիկյան համագործակցության համաժողով, որին ավանդաբար մասնակցում է Չինաստանի նախագահն ու առերես հանդիպումներ ունենում պետությունների գրեթե յուրաքանչյուր ղեկավարի հետ։ Երբ համաժողովն անցկացվում է Չինաստանում, կարմիր գորգ է փռվում, եւ փոքրիկ Հասարակածային Նոր Գվինեային պակաս ուշադրություն չի հատկացվում, քան Նիգերիային. ուշադրության մակարդակ, որը չկա Վաշինգտոնում։

Չինաստանը գիտի, որ աֆրիկյան յուրաքանչյուր պետություն մեկ ձայն ունի Միավորված Ազգերի Կազմակերպությունում եւ հաստատություններում, եւ դա փոխհատուցվում է  դիվանագիտական ճանապարհով։ Ավելի վաղ, այս տարի, ԱՄՆ-ը Մարդու իրավունքների խորհուրդ էր ուղարկել նամակ, որում դատապարտվում էր Չինաստանը Սինցզյանում մարդու իրավունքների ենթադրվող խախտումների համար, այն ստորագրել էր 47 մարդ, հիմնականում՝ եվրոպացի դաշնակիցները։ Կուբան պատասխանել էր հայտարարությամբ Չինաստանի անունից, որին աջակցել էր 62 երկիր, հիմնականում Գլոբալ Հարավից։

Բլինքենի որոշումը՝ օգոստոսի 7-ին Ասիայից մեկնել Հարավային Աֆրիկա, իսկ հետո՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն եւ Ռուանդա, ոչ միայն Չինաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ նարատիվը վերականգնելու փորձ է թվում։

Բայդենն ասել է, որ կողջունի աֆրիկյան առաջնորդներին Վաշինգտոնում, դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովում, որը «հենվելու է մեր ընդհանուր արժեքների վրա, որպեսզի նպաստի նոր տնտեսական փոխգործակցությանը»։ Բայդենի խոսքով՝ համավարակին, կլիմայի փոփոխություններին պատրաստ լինելու եւ պարենային անվտանգության հարցերի լուծումից բացի՝ հանդիպումը «կամրապնդի ԱՄՆ-ի եւ Աֆրիկայի հավատարմությունը դեմոկրատիային եւ մարդու իրավունքներին»։

Ինչեւէ, Ջորջիա նահանգի համալսարանի գլոբալ հաղորդակցությունների դոցենտ Մարիա Ռեպնիկովայի խոսքով՝ Չինաստանի կողմից փափուկ ուժի պրագմատիկ օգտագործումը (կենտրոնացում կրթության վրա, աշխատատեղեր, տեխնոլոգիական նվաճումների ցուցադրում եւ առաջընթաց աղքատության դեմ պայքարում) հաճախ մեծ արձագանք է գտնում Գլոբալ Հարավում, քան ԱՄՆ-ն իր արժեքներով։

Մոսկվան այդ ընթացքում օգտագործում է «Գլոբալ Հարավի օգտին ելույթների տարբեր միջոցներ» եւ կփորձի հանդես գալ նրա պաշտպանի դերում»,- հարցազրույցում ասել է Ռեպնիկովան՝ «Չինաստանի փափուկ ուժը» գրքի հեղինակը։ Նրա խոսքով՝ դա ավելի քիչ է, քան Չինաստանի ընդգրկումը, բայց նրանք «շատ են աշխատում իրենց նարատիվների մրցության ուղղությամբ»՝ սոցցանցերի եւ դիվանագիտական լեզվի միջոցով։

Ըստ Ռեպնիկովայի՝ այս մոտեցումը կիրառելի է ոչ միայն Աֆրիկայի, այլեւ Ասիայի եւ Լատինական Ամերայի հանդեպ, որտեղ Ռուսաստանը մատակարարում էր իր պատվաստանյութը Covid-19-ի դեմ, իսկ Չինաստանը զգալի միջոցներ է ներդնում։

«Մերկոսուր» հարավամերիկյան առեւտրային դաշինքը մերժել է նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքը՝ հանդես գալ գագաթաժողովում հուլիսի վերջին։

Ինդոնեզիայում նախագահ Ջոկո Վիդոդոն պահպանել է չմիանալու ավանդական մոտեցումը՝ չնայած ճնշմանը Պուտինին G-20-ի նոյեմբերյան գագաթաժողովին թույլ չտալու վերաբերյալ։ Նա Բալի է հրավիրել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահներին։

Ռեպնիկովայի կարծիքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մրցակցությունն ազդեցության համար էլ ավելի է արմատանում։ Դա քիչ շանսեր է թողնում պետությունների մոբիլիզացման համար՝ իրենց դիրքորոշումը փոխելու նպատակով, «եթե ինչ-որ շատ ավելի կարեւոր բան չառաջարկվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ