News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի հյուպատոս Ուվե Հերբերտ Հանին՝ իր բելգիացի ամուսնուն՝ Վալտեր Անրի Մաքսիմիլիեն Բիոտին սպանելու կասկածով, հայտնում է Metropoles-ը։

Ինչպես հստակեցվել է, ուրբաթ օրը դիակի հայտնաբերման պահին դիվանագետը հայտնել է, որ ամուսնու մահվան պատճառ կարող էր լինել քնաբերի եւ մեծ քանակությամբ ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը, սակայն ավելի ուշ դատաբժշկական փորձաքննության հետեւանքով բազմաթիվ վնասվածքներ եւ կապտուկներ են հայտնաբերել մահացածի մարմնի վրա։ Բժշկի կարծիքով՝ մահը կարող էր վրա հասաժ լինել գլխի հետեւի մասում գտնվող տրավմատիկ ուղեղի վնասվածքի հետեւանքով։

Բացի այդ, ոստիկանությունը պարզել է, որ գերմանացի դիվանագետն իր քարտուղարուհուն խնդրել է մաքրել բնակարանը։ Կինը իրավապահներին հայտնել է, որ բնակարանում արյան հետքեր է հայտնաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ