News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ծրագրում է ընդհատել արձակուրդը Շոտլանդիայում՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին եւ ներկայացնելու նրան կառավարությանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Սովորաբար թագուհին մինչեւ հոկտեմբեր չի վերադառնում Շոտլանդիայի Բալմորալ ամրոցից: Սակայն այս տարի իրադարձությունները ստիպել են բացառություն անել եւ ընդհատել ուղեւորությունը։ Անձին վարչապետի պաշտոնում նշանակելը թագուհու սակավաթիվ իրավասություններից է, եւ, ըստ աղբյուրների, նա մտադիր է անձամբ կատարել այդ արարողությունը։ Այնուհետեւ թագուհին ծրագրում է կրկին ամրոց վերադառնալ՝ շարունակելու հանգիստը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը դիմել էր ժողովրդին եւ հայտարարել Բրիտանական խորհրդարանի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ Պահպանողական կուսակցությունում իր հովանավորյալ Քրիստոֆեր Պինչերի հետ սկանդալի ֆոնին: Մինչեւ նոր վարչապետի պաշտոնավարումը նա մնում է կառավարության ղեկավարի պաշտոնակատար։

Պահպանողականների շրջանում Conservative Home-ի հարցման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ով պայքարում է վարչապետի պաշտոնի համար, ամրապնդում է իր դիրքերը, իսկ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ըստ վարկանիշի, առաջատարն է։ Նոր վարչապետի անունը հայտնի կլինի սեպտեմբերի 5-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ