News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շուրջ 9 ամիս է՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին տեղադրված են մոդուլային հենակետեր, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում «Պետական սահմանի» մասին օրենքի համաձայն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ չնշելով սակայն, թե ինչ նկատառումներից ելնելով են  տեղադրված այդ հենակետերը։

«Կխնդրեմ այդ մասով դիմել համապատասխան գերատեսչություններին, ես որպես Մեղրի համայնքի ղեկավար կարող եմ ասել, որ այդ մոդուլային հենակետերը տեղադրված են 8–ից 9 ամիս։ Ռուս սահմանապահների ծառայությունը իրականցվում է Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ստորագրած փաստաթղթերի հիման վրա։ Այդ սահմանային գոտում սահմանահատումներ են լինում, ռուսական սահմանապահ զորքերի նշանակությունը հենց դրա համար է»,– ասաց համայնքապետը։

Համայնքապետի խոսքով՝ սա նշանակում  է, որ քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան անձնագիր, որպեսզի հարկ եղած դեպքում ցույց տան դրանք ռուս սահմանապահներին, որից հետո միայն կարող են անցնել հենակետը։

Բագրատ Զաքարյանի խոսքով՝ ամեն անգամ չէ, որ ռուս սահմանապահները ստուգում են քաղաքացիներին, բայց լինում են դեպքեր, երբ մեկ ժամից ավելի քաղաքացիների տեղաշարժը դադարեցվում է, ինչն, իհարկե, զայրացնում է բնակիչներին։

Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.today 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ