News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աղվան Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ հետ վերադառնալիս ուշագնաց է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Այսօր Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝  ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ Քիչ առաջ տեղեկացա, որ Աղվան Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ  ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Այնուհետեւ պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել պ-ն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ:

Աղվան Հովսեփյանը տառապում  է շաքարային դիաբետով, որն ընդանում է ծանր ձեւով, որը նաեւ ըստ մասնագետների կարծիքի՝ կյանքի ու առողջության համար վտանգ է հանդիսանում։ Ըստ բժիշկների՝ հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի:

Դատավոր Մարտիրոսյանն օրեր առաջ նույնիսկ չքննարկեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացման եւ նրա մոտ նոր հիվանդությունների հայտնաբերման հիմքով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուստի անդառնալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Մարտիրոսյանը»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ