News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանն անհիմն եւ անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի մեղադրանքներն Իրանի քաղաքացու դեմ, ով իբր պատրաստվում էր սպանել Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, փոխանցում է Mehr-ը։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ դատական ​​համակարգը մեղադրանք է առաջադրել՝ առանց հիմնավոր ապացույցներ եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու։

Նրա խոսքով՝ այդպիսի մեղադրանքներ հնչեցնելը համապաստախանում է իրանաֆոբիայի ձախողված քաղաքականությանը։

Այդպիսի անհիմն պնդումներն արվում են քաղաքական դրդապատճառներով, որոնցով ԱՄՆ-ն փորձում է խուսափել իր բազմաթիվ ահաբեկչական հանցագործությունների համար պատասխանատվությունից, ասել է նա։

Այդ մեղադրանքներն ԱՄՆ-ի քարոզչություն անվանելով՝ Քանանին ասել է, որ այս անգամ ԱՄՆ-ն առաջ է տարել գործընթացը՝ Բոլթոնի նման անպետք տարրի մասնակցությամբ սցենար ստեղծելով։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն նախազգուշացնում է այդ անհեթեթ մեղադրանքների պատրվակով իրանցի քաղաքացիների դեմ ցանկացած գործողությունից եւ ընդգծում է, որ իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած քայլ միջազգային իրավունքի շրջանակներում՝ Իրանի կառավարության եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Իրանի քաղաքացին, ով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է, մեղադրվում է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ մահափորձի մեջ։

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամ Շահրամ Փուրսաֆին գտնվում է Իրանում եւ հետախուզվում է ենթադրյալ դավադրության հետ կապված:

Ըստ նրանց պնդումների՝ Փուրսաֆին հավանաբար ցանկացել է վրեժ լուծել ԱՄՆ-ի հարվածի համար, որի հետեւանքով սպանվել էր լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ