News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հուլիսին սննդամթերքների գները կտրուկ բարձրացել են՝ պահպանելով կյանքի ցավալիորեն բարձր արժեքը, անգամ չնայած այն բանին, որ բենզինի արժեքը որոշ չափով թեթեւացրել է սպառողների վիճակը, գրել է Bloomberg-ը։

Ընդհանուր առմամբ,  սննդամթերքների գներն ավելացել են 10,9 տոկոսով՝ անցած տարվա համեմատ, ինչն ամենաբարձրն է 1979-ից ի վեր՝ համաձայն աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների։ Առաջին անհրաժեշտության մի քանի առարկաներ, ինչպիսին են վարսակի փաթիլները եւ որոշ կաթնամթերքներ, տարեկան հաշվարկով ռեկորդային աճ են գրանցել։ Այն դեպքում, երբ գնաճի ընդհանուր մակարդակը նվազել է նախորդ ամսվա համեմատ, հիմնականում էներգակիրների գների նվազման պատճառով, սննդամթերքների աճող արժեքը, ինչպես նաեւ վարձավճարների աճը շարունակում են ճնշել սպառողներին, հատկապես ցածր եկամուտներ ունեցող ամերիկացիներին։

Ամսական հաշվարկմամբ մթերքների գներն ավելացել են 1,14 տոկոսով, ինչը առավելագույն ցուցանիշն է 2020թ. ապրիլից։ Տնից դուրս, օրինակ՝ ռեստորանում սնվելու արժեքը նույնպես շարունակել է բարձրանալ, չնայած ավելի դանդաղ տեմպերով, քան մթերքներինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ