News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2070 թվականը Երկրի բնակչության թիվը կարող է չհասնել 10 միլիարդ մարդու նշագծին։ Ռեցեսիան կսկսվի 2070-ականներին՝ մոտ 9,6 միլիարդ մարդու նշագծին հասնելուց հետո, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գիտնականների կանխատեսումները։

Գիտնականների՝ ՄԱԿ-ի հետ համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհը կարող է չհասնել 10 միլիարդ մարդու կամ նույնիսկ 9 միլիարդի նշագծին, եւ համաշխարհային ժողովրդագրական հիմնական խնդիրները կապված կլինեն ոչ թե բնակչության աճի, այլ բնակչության ծերացման հետ։ 

Համաշխարհային համավարակի երկու տարիները առաջացրել են ծնելիության անկում, ասում են փորձագետները, քանի որ մարդիկ անհանգստացած են իրենց ապագայով: «Երբ անհանգստանում ես ապագայի համար, երեխաներ չես ունենում, սպասում ես»,-ասել է ժողովրդագիր, պրոֆեսոր Լուցը Վիեննայի համալսարանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ