News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 12-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ինժեներական ծառայության մոտենալը:

Արկը ինժեներական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք`  հետագա ոչնչացման նպատակով։

Տպել
Ամենաշատ