News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները Սևանի ափից մոտ 8 կմ դեպի  Սևանա լիճ գտնվող հատվածից մեծ դժվարությամբ ափ են մոտեցնում քաղաքացու դի: 

 shamshyan.com-ի հաղորդմամբ առավոտյան ժամը 06:30 –ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություններ էին ստացել, որ նշված վայրում դի կա և արագ գործի անցնելով, ջրափրկարարները մոտեցել են դիակին: Քիչ առաջ ջրասուզակներն ադեն դին մոտեցրին ափին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ից ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն էր: 
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող էր:  
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ