News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարման եւ փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները շարունակվում են (ֆոտոռեպորտաժ)։ 

Պայթյունի հետեւանքով զոհվել 7 մարդ։ Յոթերրորդ զոհին փրկարարները դուրս են բերել մոտ կես ժամ առաջ, նրա ինքնությունը դեռեւս հայտնի չէ։ Մյուս վեց զոհերն են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ անհետ կորած կարող է համարվել 21 քաղաքացի։ Նրանցից 5-ը՝ Իրանի, 1-ը՝ ՌԴ քաղաքացի է։ Նշենք, որ Իրանի քաղաքացիներից մեկը վեց տարեկան է։

Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում 12 քաղաքացի, նրանց վիճակը միջին ծանրության է։

Քիչ առաջ ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են, իրականացվում են բացառապես որոնողափրկարարական աշխատանքներ։ Նոր օջախների բռնկման վտանգ կա, սակայն դրանք շատ արագ մարվում են։

Փոխնախարարը ժամկետներ չնշեց, թե երբ կարող են ավարտվել որոնողափրկարարական աշխատանքները։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, դեպքի վայր է ժամանել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան դիմավորել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Առեւտրի կենտրոնի պայթյունի վերաբերյալ Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանին ցավակցական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

NEWS.am-ի հետ զրույցում կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը հայտնեց, որ վարույթի շրջանակում արդեն կան հարցաքննվածներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ