News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Չինաստանը զորավարժություններ եւ պարեկություն է անցկացնում Թայվանի շրջակայքում՝ «Թայբեյի եւ Վաշինգտոնի դավադրությանն ի պատասխան»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական ​​հրամանատարության արեւելյան գոտու ներկայացուցիչ, ավագ գնդապետ Շի Յին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՉԺԱԲ-ի Արեւելյան մարտական ​​հրամանատարական գոտին օգոստոսի 15-ին գործնական պարապմունքներ եւ պարեկություն է իրականացնում ծովում եւ Թայվան կղզու օդային տարածքում՝ մարտունակությունը բարձրացնելու նպատակով»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ զորավարժությունները կապված են «ԱՄՆ-ի եւ Թայվանի շարունակվող քաղաքական խաղերի հետ»։

Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանի խոսքով՝ Պեկինը մտադիր է վերջ դնել  արտաքին ուժերի միջամտությանը ՉԺՀ-ի ներքաղաքական գործերին։ «Մենք ամեն գնով կջախջախենք թայվանցի անջատականներին եւ վերջ կտանք օտար ուժերի միջամտության փորձերին»,- ընդգծել է նա։

Օգոստոսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ, երկօրյա այցով ժամանել էր Թայվան։ Բացի Մարկից Թայվան են ժամանել եւս չորս սենատորներ։ Ամերիկացի քաղաքական գործիչները կհանդիպեն կղզու նախագահ Ցայ Ինվենի հետ։

Reuters-ի տվյալներով՝ օրենսդիրներն այցելել են Թայվան հնդկա-խաղաղօվկիանոսյան շրջագայության շրջանակներում։ Այնտեղ նրանք տեղի վարչակազմի ներկայացուցիչների հետ կքննարկեն երկկողմ հարաբերությունները, անվտանգությունը, ինչպես նաեւ մատակարարման շղթաները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել