News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, նախորդ տարվա մարտին  «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ–ում («Սուրմալու» տոնավաճառ) խախտումներ արձանագրելուց հետո մինչեւ հիմա վերստուգում չի արել ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ 

«Վերստուգումը հերթականությամբ է իրականացվում՝ հաշվի առնելով, որ ունենք տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված օբյեկտներ, որոնց քանակը շատ է։ Այդ օբյեկտը վերստուգելը հերթը դեռ չէր հասել»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին տեսչական մարմինը ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ է իրականացրել, մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերել եւ դրանք վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։ Խախտված են եղել հրդեհային անվտանգության կանոնները։

«Մասնավորապես, հայտաբերվել են հետևյալ խախտումները.

-Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա,

-Շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով,

-15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս,

-Օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով

-55 քմ գերազանցող մակերոսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (помищение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ,

-Արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյկետների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը, Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1x2,5 լ/վրկ ջրի շիթով, 3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի սենքերը սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով:

-Անկախ մակերեսից 3 և ավելի հարկայնություն ունեցող առևտրի կազմակերպության շենքում սարքավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։

-Առևտրի և հասարակական նշանակության սննդի օբյետները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։

-Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։

-«Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչնեը տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավել հեռավորության վրա»,– ասվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որը ուղեկցվել է հրդեհով։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ։ Բժշկական կենտրոններում բուժում է ստանում 21 քաղաքացի։ Փրկարարները փլատակների տակ դեռ որոնում են 15 քաղաքացու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ