News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան ոչ միայն առանձին անպատասխանատու քաղաքական գործչի ուղեւորություն է, այլեւ երկրների ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի լկտի դրսեւորում, մանրակրկիտ ծրագրված սադրանք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամերիկյան արկածախնդրությունը Թայվանի դեմ պարզապես առանձին անպատասխանատու քաղաքական գործչի ուղեւորություն չէ, այլ տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակի ապակայունացման եւ քաոստիզացման ԱՄՆ գիտակցված ռազմավարության մի մաս, երկրների ինքնիշխանության եւ իր միջազգային պարտավորությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի լկտի դրսեւորում։ Դրանում մենք մանրակրկիտ ծրագրված սադրանք ենք տեսնում»,- ասել է Պուտինը միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն հերթական անգամ միտումնավոր փորձեց կրակի վրա յուղ լցնել եւ տատանել իրավիճակն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։

Օգոստոսի 2-3-ին Փելոսիի այցը Թայվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն էր Թայվան 1997 թվականից ի վեր, ինչից հետա նա դարձավ վերջին 25 տարվա ընթացքում կղզի այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ