News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանն աշխատում էր կենտրոնում։ Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։

«Ծառայել ու պատերազմել ենք Մարտակերտում՝ սկզբից մինչեւ վերջ։ Վաչագանը շատ հանգիստ, կատակասեր ու հասուն տղա էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչագանի ծառայակից ընկերը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում։

Վաչագանը զբաղվում էր բռնցքամարտով, ապրում Շենգավիթ համայնքում։

Ավելի վաղ, Վաչագանի ազգականը դեպքի վայրից՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, պատմել էր, որ պայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել, նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գա։ Դրանից հետո Վաչագանի հետ կապը կորել էր։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրմալուում» պայթյունի զոհերի ընտանիքներին և վիրավորներին պետության աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է
Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով...
«Սուրմալուում» պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորում ստացածների աջակցության դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է
Համաձայն ՀՀ Կառավարության 2022 թ. սեպտեմբերի 22-ի թիվ 1460-Լ որոշման...
«Սուրմալու»-ի ողբերգության հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներն ԱԻՆ-ում պարգևատրվել են
Պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, ոստիկանության, Երևանի...
«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքները դեռ կարող են դիմել ֆինանսական օգնության համար
Այս կապակցությամբ, ինչպես նշեց նախարարը, իր ղեկավարած գերատեսչությունը մշակել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած․․․
«Փեթակում» խախտումները չեն վերացվել, որոշվել է դադարեցնել տոնավաճառի աշխատանքները. ՔՏՀԱ տեսչական մարմին
Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար…
«Փեթակ»-ի աշխատակիցները գնացել են տեսչական մարմնի շենք, որը պատասխանատու է առեւտրի կենտրոնի փակման համար
Տնօրենի խոսքով՝ սա իր տարածքն է, եւ ինքը մտադիր չէ այն վաճառել․․․
Ամենաշատ